Հարություն Պետրոսի՝ ծնվել է 1806 թվականին Լոռու մարզի Թազա-Գյուղում։ Տոհմի հիմնադիր Լեկոյի երկրորդ թոռը։ Նրա անունով (հարութնանց) ինքակոչվում են Հարությունյան ազգանուն կրողները։ Այդ ժամանակների համեմատ ուներ մեծ տնտեսություն։ Շատ քանակությամբ անասուն ու հողատարածք էր պահում։ Նա հարգված էր գյուղացիների շրջանում։ Ամուսնացած էր, ուներ հինգ զավակ, այդ թվում՝ երեք որդի՝ Պետրոս, Զաքար և Շերմազան։ Մահացել է 1878 թվականին 72 տարեկան հասակում եւ թաղվել Թազա-Գյուղում։