Սարգիս Զաքարի՝ ծնվել է 1828 թվականին Լոռու մարզի Թազա-Գյուղում։ Նրա անունով (սաքոենց) ինքակոչվում են Սարգսյան ազգանուն կրողները։ Նա ուներ այդ ժամանակվա գյուղի ամենամեծ տնտեսությունը։ Մեծ քանակությամբ անասուններ ու հողատարածք էր պահում։ Վայելում էր գյուղացիների համակրանքը: Ամուսնացած էր, ուներ հինգ զավակ, այդ թվում՝ չորս որդի - Զաքար, Հովսեփ, Համազասպ և Գրիշա: Մահացել է 1904 թվականին 76 տարեկան հասակում եւ թաղվել Թազա-Գյուղում։