Ավետիկ Աղասու՝ ծնվել է 1880 թվականին Լոռու մարզի Թազա-Գյուղում։ Տոհմի հիմնադիր Լեկոյի ծոռը։ Այդ ժամանակների համեմատ ուներ մեծ տնտեսություն։ Շատ անասուններ ու հողատարածք էր պահում։ Նա հարգված էր գյուղացիների շրջանում։ Ամուսնացած էր՝ ուներ ութ զավակ, այդ թվում՝ հինգ որդի - Մուշեղ, Վլադիմիր, Ավագ, Ժորա և Ցոլակ։ Մահացել է 1951 թվականին 71 տարեկան հասակում եւ թաղվել Թազա-Գյուղում։