Սիմոն Զաքարի՝ ծնվել է 1820 թվականին Լոռու մարզի Թազա-Գյուղում։ Տոհմի հիմնադիր Լեկոյի թոռը։ Նրա անունով (սիմոնանց) են ինքնակոչվում Սիմոնյան ազգանուն կրողները: Այդ ժամանակների համեմատ ուներ մեծ տնտեսություն։ Շատ անասուններ ու հողատարածք էր պահում։ Նա հարգված էր գյուղացիների շրջանում։ Ամուսնացած էր՝ ուներ չորս զավակ, այդ թվում՝ երկու որդի - Աղասի և Հարություն։ Մահացել է 1887 թվականին 67 տարեկան հասակում եւ թաղվել Թազա-Գյուղում։