|
ՏՈՀՄԻ ԳԵՆԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԸ
|
|
Տոհմի պատմությունը
|
|
Տոհմի պատմությունը սկսվում է 1748 թվականին՝ Գրիգորի՝ ինքն Լեկո, ծնունդով։ Լեկոյի ժառանգությունը թվագրվում է 1771 թվականից, երբ տոհմի հիմնադիրն ունեցավ իր առաջնեկին՝ Պետրոսին, այնուհետև ծնվեց երկրորդ որդին՝ Զաքարը, որոնք՝ ժամանակի ընթացքում դարձան տոհմի երկու դինաստիաների՝ Պետրոսանց և Զաքարանց անվանակրողները։ Իրենց հերթին՝ նրանց որդիների անուններով հետագայում՝ անվանակոչվեցին յոթ առանձին ազգանվանումներ: Մեծ մասամբ այն ազգանունները, որոնք մենք (հետնորդներս)՝ կրում ենք այսօր, դրված են նրանց անուններով։ Դրանք են Գրիգորյանները, Սիմոնյանները, Պողոսյանները, Մինասյանները, Սարգսյանները, Սանդրոշվիլիները, Հարությունյանները, Շերմազանյանները, Օթարաշվիլիները։ Ներկայումս՝ իրենց «լեկոեցի» համարող ժառանգներն ապրում են աշխարհի տարբեր ծայրերում՝ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Հունաստանում և ԱՄՆ-ում։ Ընդհանուր առմամբ, մինչ այսօր տոհմի հետնորդներ համարվել ու համարվում են մոտ 1700 մարդ։
|
Տոհմի հիմնադիրը
|
|
Տոհմի հիմնադիրը Լեկոն (Գրիգոր) է։ Ծնվել է 1748 թվականին Արևմտյան Հայաստանում՝ Կարսի նահանգում, ազնվական հողագործի ընտանիքում։ Այդ տարիներին հաճախ կատարվում էին ռուս-թուրքական բախումներ, ինչպես և հայերի առաջին կոտորածներն էին ընդանում Օսմանյան կայսրության կողմից։ Թուրքերի արշավանքներից մեկում հայրն ու եղբայրները զոհվում են, իսկ մայրը, ով հրաշքով փրկվում է, անցնելով տանջանքների ու տառապանքների միջով՝ մանուկը գրկին՝ կարողանում է տեղափոխվել Արևելյան Հայաստան և բնակություն հաստատել Լոռու մարզում։ Այդ ժամանակ այն գտնվում էր Վրաստանի կազմում՝ ռուսական կայսրության ազդեցության տակ։ Բայց, նույնիսկ այնտեղ, նոր վիշտ ու փորձություններ են ի հայտ գալիս մորը։ Այդ տարիներին, օգնելով օսմանյան թուրքերին, վարձկան չեչեն-ավարական ավազակախմբերը հաճախ ասպատակում էին հյուսիսային Հայաստանը՝ կռվելով Ռուսաստանի դեմ՝ հյուսիսային Կովկասի լեռնաշխարհի ազատագրման համար։ Այս արշավանքներից մեկում, որպես իրենց առաջնորդի ավար, լեռնային խմբակայները խլում են նրան իր մորիզ, և այդպիսով տասներկուամյա Գրիգորը հայտնվում է օտարների ձեռքում։ Մոտ տասը տարի նա գերության մեջ էր և դաստիարակվում ավար առաջնորդ Նուցալ Նուրսալ-բեկի հովանավորությամբ՝ որպես ապագա մարտիկ կովկասյան լեռնաշխարհի ճամբարում, նաև այստեղ նա անվաակոչվում է իր երկրորդ անունով՝ Լեկո։ 1772-ին հակամարտություններից մեկում Նուրսալ-բեկը մահացու վիրավորվում է և, ակնկալելով իր մոտակա մահը, նուցալը՝ ամենայն հավանականությամբ, ցանկանալով ազատվել որոշ իր մեղքերից, երիտասարդ Լեկոյին ոսկի և փող է տրամադրում և նրան ուղարկում հայրենիք՝ Լոռու մարզ։ Այստեղ (ըստ որոշ աղբյուրների Արդվի գյուղ) նրան գտնում է տանջված ճակատագրի կամքով բազմաչարչար մայրը Զարուհին։ Շուտով Լեկոն գնում է Թիֆլիս և իր ունեցած միջոցներով գնում է մի փոքր տարածք Լոռու մարզում՝ հիմնելով Նոր գյուղ, նախկին Օվանդար գյուղի մոտ, որը հետագայում վերանվանվել է Օվնանաձոր։ Որոշ ժամանակ անց Լեկոն ամուսնացավ և ունեցավ բազմաթիվ երեխաներ ու թոռներ, որոնց անուններով հետագայում գոյացան յոթ տարբեր ազգեր որոնցից մեկը՝ Սարգիսը, դարձավ մեր (սաքոեցիների) ագի հիմնադիրը։ Տարիների ընթացքում Լեկոն հայտնի մարդու համբավ էր ձերք բերել Լոռու մարզում։ Այդ ժամանակաշրջանուն լինելով բավականաչապ ապահովվաց և ոչ աղքատ մարդ՝ նա անընդհատ օգնում էր կարիքավորներին, ինչպես նաև զգալի միջոցներ էր ուղարկում Կովկասյան ռազմաճակատ՝ հետագա ռուս-թուրքական պատերազմների կարիքների համար։ Լեկոյի մասին իր գրքերից մեկում անրադարցել է հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը. Մահացել է 1828 թվականին՝ 80 տարեկան հասակում, թաղվել Լոռու մարզի Հովնանաձոր գյուղում։
|
«Լեկոյի տոհմածառի» արմատածլի շարունակողների խորհրդանշական ցուցակը
|
|
«Տոհմածառի» արմատածլի շարունակողը խորհրդանշական հասկացությունը այնն՝ ներկայիս ժառանգից անցնում է որդիներից կրտսերին, իսկ նրանց բացակայության դեպքում՝ թոռներից կրտսերին և այլն։ Ահա թե ինչ տեսք ունի ցուցակը:
...Սարգիսը - Լեկոյի մահից հետո, որպես թոռներից կրտսերը՝1828-ից մինչ 1904 թվականը դարձավ արմատածլի շարունակողը։
...Մեխակը - Սարգիսի մահից հետո, որպես Լեկոյի ծոռներից կրտսերը՝ 1904-ից մինչ 1983 թվականը դարձել է արմատածլի շարունակողը:
...Դիմիտրին - Մեխակի մահից հետո, որպես Լեկոյի ծոռանծոռներից կրտսերը՝ 1983 թվականից մինչ օրս դարձել է արմատածլի ներկայիս շարունակողը։
|
|
| |